Հունահռոմեական ոճի ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը առաջին հաղթանակն է տարել ԵԱ-ում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը առաջին հաղթանակն է տարել ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (55կգ) 1/8 եզրափակչում հանդիպել է գերմանացի Բերնարդ Ֆաբիան Շմիտի հետ:

Հովհաննիսյանը առաջին մրցափուլում հաղթեց 4:0 հաշվով, իսկ երկրորդում՝ 3:1 և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի Բեքհան Մանկիևը (Ռուսաստան):

Այսօր հայ ըմբիշներից ԵԱ հաջորդ փուլ են դուրս եկել նաև Արթուր Ալեքսանյանը (96կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ), իսկ Ալեքսան Միքայելյանը (60կգ ) դուրս մնաց պայքարից 1/8 եզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---