Ադրբեջանում նախարարներին պաշտոնանկ են անում եւ հեռացնում են կուսակցության շարքերից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիեւը հեռացվել են Ադրբեջանի իշխող կուսակցությունից: Նման որոշում է կայացվել շաբաթ օրը «Ենի Ադրբեջան» կուսակցության նիստում: Ավելի վաղ Ինսանովը եւ Ալիեւը պաշտոնանկ էին արվել եւ ձերբակալվել: Ալիեւը մեղադրվում է բռնի իշխանափոխության, զանգվածային անկարգությունների նախապատրաստման եւ պաշտոնի չարաշահման համար, Ինսանովը` պետական հեղաշրջման նախապատրաստման ֆինանսավորման համար: Հիշեցնենք, որ շաբաթվա վերջում Արբեջանի իշխանությունները հայտարարել էին, թե Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավար, փոխխոսնակ Ռասուլ Գուլիեւը Ադրբեջանում պետական հեղաշրջում էր նախապատրաստում: Այդ կապակցությամբ ուժեղացված հսկողության տակ են վերցվել երկրի բոլոր ռազմավարական օբյեկտները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---