Հոկտեմբերի 25-ին Ղարաբաղի եւ ԱՀ ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Ղարաբաղի եւ ԱՀ ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը: Դիտարկումը տեղի կունենա Տերտերի շրջանի Բորսունլու գյուղի մոտ: Դիտարկումը իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Պիտեր Քին եւ Ալեքսանդր Սամարսկին, իսկ ղարաբաղյան կողմից` դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը, Հարրի Էրոնենը եւ Յուրի Աբերլեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---