Եվրահանձնաժողովը 5-7 մլն եվրո կհատկացնի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը 5-7 մլն եվրո կհատկացնի 2006-2007թթ. Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ապահովման համար: Այդ մասին այսօր Երեւանում հաղորդել է Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Թորբեն Հոլցեն: Նրա խոսքերով, ընթացիկ տարում կօգտագործվեն նախորդ տարիներին տնտեսաված միջոցները: Թ.Հոլցեն նշել է, որ Եվրամիությունը կրկին մտահոգված է Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հարցով, եւ այդ կապակցությամբ շարունակում է աջակցել նրա անվտանգության ապահովման գործընթացին: «Հարցն այն չէ, որ Եվրամիությունը պահանջում է փակել Հայկական ԱԷԿ-ը, այլ այն, որ 1997 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել էր ԵՄ-ին Ատոմային էլեկտրակայանի անվտանգության պայմանները եւ չափանիշները մշակելու խնդրանքով»,-ընդգծել է դեսպանը: Նա ավելացրել է, որ ԵՄ-ն նման քաղաքականություն է վարում ոչ միայն Հայաստանի, այլ բոլոր երիտասարդ պետությունների հանդեպ, որտեղ կան «առաջին սերնդի էլեկտրակայաններ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---