Սամվել Բալասանյանն ընդունել է Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

Սամվել Բալասանյանն ընդունել է Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և լոնդոնյան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Քաղաքապետը շնորհավորել է տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ և նշել, որ իր հաջողություններով նա բարձր է պահել հայկական սպորտի պատիվը և մեկ անգամ ևս վերահաստատել, որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը:

Բալասանյանը նաև պարգևատրել է Ալեքսանյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---