Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Ղարաբաղի մասին հուզումներ է առաջացրել Բաքվում

PanARMENIAN.Net - «Հայաստանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին խոչընդոտելու համար, եւ նրա ողջ քաղաքականությունն ուղղված է միջազգային հանրության ջանքերին խանգարելուն»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Euronews հեռուստաալիքին, որում Ռոբերտ Քոչարյանը խոսել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին միջազգային հանրության մեջ ներգրավվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտության մասին եւ այն վտանգի մասին, որը ներկայացնում է Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը: Ա.Մոլլազադեի խոսքերով, «Ռ.Քոչարյանի բոլոր արտահայտությունները տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված նրա քաղաքականության դրսեւորումներն են»: Իր հերթին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) նախագահ Աքիֆ Նաղին կրկին մեղադրել է միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «ոչ օբյեկտիվ դիրքորոշում» որդեգրելու համար: ՂԱԿ-ի նախագահի խոսքերով, «այդ դիրքորոշումը հեռու է իրողություններից եւ նպատակ ունի վտանգավոր իրավիճակ ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն հրաժարվել է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` «խաղաղ բանակցությունների փխրուն, չնայած եւ դրականորեն զարգացող գործընթացում անհավասարակշռություն չմտցնելու համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---