Քաղաքագետ. Եվրասիական միության ծրագիրը սլավոնա-թյուրքական կոնֆեդերացիա է ենթադրում

Քաղաքագետ. Եվրասիական միության ծրագիրը սլավոնա-թյուրքական կոնֆեդերացիա է ենթադրում

PanARMENIAN.Net - Մոսկվան շարունակելու է առաջ մղել Եվրասիական միության ծրագիրը, որը սլավոնա-թյուրքական կոնֆեդերացիա է ենթադրում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր այս տեսակետը հիմնավորեց նրանով, որ Ռուսաստանը ցանկանում է դառնալ աշխարհի ուժային կենտրոններից մեկը:

Ըստ քաղաքագետի` Հայաստանը քաղաքակրթորեն մոտ է Եվրոպային, և պաշտոնական Երևանը պետք է պահպանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության ուղենիշը և չվտանգի հարաբերությունները ԵՄ-ի հետ:

«Իշխանությունները պետք է ստեղծեն հատուկ հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն հայաստանակենտրոն մտածողության փորձագետներ, որոնք պետք է լրջորեն վերլուծեն Եվրասիական միությանը անդամակցելու հարցը, ինչպես նաև` պարտավորություններ ներկայացնեն, որ պետք է ստանձնի Մոսկվան Հայաստանի առջև»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջնային գործընկներից է, սակայն Մոսկվան չպետք է լինի միակը: Լևոն Շիրինյանը նշեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական ամենակարևոր գործընկերը և հայ-ռուս հարաբերությունները պետք է բարձրացնել Հայաստան-Ռուսաստան պետականությունների մակարդակի հարաբերությունների, թեև «ռուսները սովոր են հայկական կողմի հետ շփվել հայրենակցական միությունների, առանձին անձերի միջոցով»:

«Մենք պետք է լինենք հայաստանակենտրոն, հայակենտրոն, և ռազմավարական հարաբերություններ կառուցենք ելնելով հայկական ազգային-պետական շահերից»,- հասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---