Հենրիխ Մխիթարյան. Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել

Հենրիխ Մխիթարյան. Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել

PanARMENIAN.Net - Օրերս ԶԼՄ-ները պատմեցին Հենրիխ Մխիթարյանի հանդիպման մասին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ:

Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ մեջբերեցին «Շախտյորի» կիսապաշտպանի այն խոսքերը, թե իբր նա ամեն ինչ կանի ամռանը աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը տեղափոխվելու համար:

«Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել,-մեջբերում է Մխիթարյանի խոսքը ակումբի պաշտոնական կայքը:-Իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թվականը: Դա սովորական հանդիպում էր, շփում ուսանողների հետ: Նրանք հարցեր էին տալիս, երբեմն կատակի ձևով, ես էլ պատասխանում էի: Ինձ սխալ հասկացան և սխալ մեկնաբանեցին իմ խոսքերը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---