Հոկտեմբերի 31-ին Հայաստան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը: Այցը կկայանա ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի 31-ին Անն-Մարի Լիզինը խորհրդարանում կհանդիպի ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմբի, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Անն-Մարի Լիզինին կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` եղեռնի զոհերի հուշարձանին: Նոյեմբերի 1-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ «Խորհրդարանը ու խորհրդարանական համակարգերի զարգացման հեռանկարները ժողովրդավարության պայմաններում» համաժողովին, ապա` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր նիստին եւ տոնական համերգին: Բացի այդ նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի, Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ: Նոյեմբերի 2-ին պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---