Բերնար Շրայներ.Ժողովրդավարացումը երկար եւ դժվարին ճանապարհ է

PanARMENIAN.Net - Երեւանում շարունակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 15-ամյակին նվիրված միջոցառումները: Տոնակատարությունների շրջանակներում նոյեմբերի 1-ին բացվել է «Խորհրդարանի եւ պարլամենտարիզմի զարգացման հեռանկարները ժողովրդավարության պայմաններում» խորագրով միջազգային համաժողովը: Հանդես գալով համաժողովում, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ «խորհրդարանները սերտորեն կապված են հասարակության հետ եւ մեծ դերակատարություն ունեն կառուցողական երկխոսության հաստատման գործում»: «Խորհրդարանը կարեւորագույն օղակ է իշխանությունների եւ քաղաքացիական ինստիտուտների միջեւ»,-հայտարարել է հայ խորհրդարանականը` ավելացնելով, որ տեսնում է պարլամենտարիզմի եւ քաղաքական լիբերալիզմի զարգացման երկու ուղի»: «Մենք գտնում ենք, որ պարլամենտարիզմի զարգացումը խթանում է քաղաքացիական ինստիտուտների զարգացումը: Հայաստանն ընթանալով ժողովրդավարացման ճանապարհով կարեւորում է վերը նշվածը, ինչպես նաեւ անվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ԶԼՄ-ների զարգացումը: Մենք նաեւ հաշվի ենք առնում օտարերկրյա պետությունների այդ ուղղությամբ կուտակված փորձը, որը օգնում է ժողովրդավարության զարգացման ուղիների որոնմանն ու հայտնաբերմանը»,-հայտարարել է նա:



Իր հերթին, ԵԽԽՎ փոխնախագահ Բերնար Շրայները , որը մասնակցում է տոնակատարություններին եւ կոնֆերանսին, նկատել է, որ «ժողովրդավարացումը երկար եւ դժվարին ճանապարհ է»: «Հայաստանի Սահմանադրական հանրաքվեն կպատասխանի միանգամից երեք հարցի` իշխանության թեեւրի տարանջատում, նոր օրենսդրական կարգ եւ իշխանության ապակենտրոնացում: Չցանկանալով միջամտել Հայաստանի ներքին հարցերին, այնուամենայնիվ, նշեմ, որ նման գործընթացները միշտ իրենց մեջ վտանգ են պարունակում: Վտանգը նրանում է, որ, օրինակ, Ֆրանսիայում ԵՄ սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի ժամանակ հիմնական դեր կատարեց ոչ թե տրված հարցին պատասխանելու միտումը, այլ ընդհանուր ժողովրդավարական կուլտուրան»,-ասել է Շրայները: Նա նաեւ նշել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստանի կառավարության վճռականությունը, քանի որ հանրաքվեն ամենաժողովրդավարական գործիքն է, որի միջոցով հնարավոր է հասկանալ երկրի բնակչության անմիաջական ցանկությունը:



Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, որոնք բոյկոտում են գործընթացը, նա հայտարարել է, որ ընդդիմությունը լավ է այն ժամանակ, երբ «քննադատությունից բացի դրսեւորում է նաեւ կառուցողական մոտեցում»: «Որքան ավելի կառուցողական է ընդդիմությունը, այնքան ավելի շատ շանսեր կան ժողովրդավարության զարգացման համար: Համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը ի վիճակի է եւ կարող է լուծել բոլոր մնացած հարցերը: ԵԽ-ն եւ ԵԽԽՎ-ն պնդում են, որ լիազորությունների տարանջատումը Հայաստանի իշխանության թեւերի միջեւ իրական լինի»,-ընդգծել է ԵԽԽՎ փոխնախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---