USAID-ին մտադիր է առաջիկայում եւս զարգացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ

PanARMENIAN.Net - «15 տարի առաջ Հայաստանն ընտրեց շուկայական տնտեսության զարգացման եւ երկրի ժողովրդավարացման ուղին: Իր հերթին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) իր հերթին ոչ դյուրին որոշում կայացրեց աջակցել Հայաստանի համար գերակա ծրագրերի ընտրությանը»,-Երեւանում ընթացող «Խորհրդարանի եւ պարլամենտարիզմի զարգացման հեռանկարները ժողովրդավարության պայմաններում» խորագրով միջազգային համաժողովում հայտարարել է USAID-ի հայկական ներկայացուցչության տնօրեն Ռոբին Ֆիլիպսը: Նրա խոսքերով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը վաղուց է համագործակցում Հայաստանի խորհրդարանի հետ, մասնավորապես, հիմնական չորս ուղղություններով` քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալիզացիա, խորհրդարանում բնակչության շահերի լոբբինգ, անմիջական օրենսդրական գործընթացի վերլուծություն, գործադիր իշխանության վերահսկում: «Մենք առաջիկայում եւս մտադիր ենք զարգացնել համագործակցությունը բաց խորհրդարանին աջակցելու ուղղությամբ: Մեր համագործակցության ծրագիրը մասնավորապես ամրապնդում է պատգամավորների պատասխանատվության զգացումը ընտրողների առջեւ»,-հայտարարել է Ռոբին Ֆիլիպսը` ավելացնելով, որ համագործակցությունը հնարավոր չէր լինի առանց հայկական խորհրդարանի բարի կամքի:



Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաեւ ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխաիլ Կրոտովը եւ ՍԾՏՀ ԽՎ ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Միխաիլ Մաչավարիանին: Մասնավորապես, նշվել է հայկական խորհրդարանի մեծ դերը կարեւորագույն օրենսդրական ակտերի եւ օրենքների ընդունման գործում: Նշենք, որ այս օրերին Երեւանում անցնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 15-ամյակին նվիրված միջոցառումներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---