Հայաստանի նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը Բելգիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը հայտարարել է.«Նկատի առնելով, որ հաջորդ տարի Բելգիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, Հայաստանը շահագրգռված է, որ Բելգիայում շատ ավելի խորը պատկերացում ունենան մեր երկրի եւ տարածաշրջանի վերաբերյալ, մանավանդ որ ԵԱՀԿ-ի գործունեության շրջանակում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը»: Հանրապետության նախագահը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հաջողված գնահատելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս Բրյուսել կատարած այցը, կողմերը նշել են, որ եվրոպական նոր հարեւանության քաղաքականությունը բացում է Եվրամիության եւ անդամ երկրների հետ համագործակցության նոր հնարավորություններ: Անդրադարձ է եղել նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---