Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների պատճառով ձերբակալվածների թիվը հասել է 220

Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների պատճառով ձերբակալվածների թիվը հասել է 220

PanARMENIAN.Net - Հյուսիսային Իռլանդիայում մի քանի շաբաթ շարունակվող լոյալիստների ելույթների արդյունքում արդեն ձերբակալվել է 229 մարդ: Նախօրեին նման տեղեկատվություն է հայտնել երկրի ոստիկանությունը:Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ձերբակալությունները կշարունակվեն, քանի որ իրավապահ մարմինները դեռ չեն ավարտել մի շաքր գործերի հետաքննությունը: Ոստիկանները ուսումնասիրում են տեսախցիկների նյութերը և կոչ են անում բոլոր վկաներին ակտիվորեն համագործակցել ոստիկանության հետ:

230 ձերբակալվածներից մինչ այժմ պաշտոնական մեղադրանք է ներկայացվել գրեթե 180 մարդու: Նրանց բոլորին կասկածում են ոստիկանների վրա հարձակումների, խուլիգանության, վանդալիզմի և օրինական պահանջներին չենթարկվելու մեջ: Շուրջ 30 ցուցարարներ այժմ սպասում են իրենց գործով որոշումների, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հյուսիսային Իռլանդիայի մեծ մասը լոյալիստներ են: 1960-ականներից ի վեր գրեթե 40 տարի երկրում շարունակվում էր դիմակայությունը զինյալ ծայրահեղական բողոքականների ու կաթոլիկների միջև, որոնք ցանկանում են, որ Հյուսիսային Իռլանդիան դուրս գա Միացյալ Թագավորության կազմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---