Զ.Փոստանջյան.Սևան քաղաքում խոչընդոտել են «Ժառանգության» թռուցիկների տարածմանը

Զ.Փոստանջյան.Սևան քաղաքում խոչընդոտել են «Ժառանգության» թռուցիկների տարածմանը

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանության պետին,ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` ապրիլի 9-ին Ազատության հրապարակում իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին:

«Սևան քաղաքի բնակիչներից ահազանգ ստացանք Սևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել վերացնելու խոչընդոտները ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու հարցում և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին»,- ասված է Զարուհի Փոստանջյանի նամակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---