Սերգեյ Մովսիսյանը երկրորդ հաղթանակն է տարել շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունում

Սերգեյ Մովսիսյանը երկրորդ հաղթանակն է տարել շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի շախմատի թիմային առաջնության երկրորդ տուրում, որն անցնում է Լոո քաղաքում, հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը երկրորդ հաղթանակն է տարել:

«SPb Chess Fed» կազմում Մովսիսյանը ավելի ուժեղ է եղել Պավել Տրեգուբովից: «SPb Chess Fed» թիմը 3,5:2,5 հաշվով հաղթել է «Belorechensk»-ին:

Երկրորդ տուրից հետո «SPb Chess Fed»-ը 8,5 միավորով երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Kazan»-ը 9,5 միավորով:

Հաջորդ տուրում այդ թիմերը իրար դեմ կխաղան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---