ԲՀԿ պատգամավորը` երդմնակալության արարողությանը. Պարզապես մասնակցում եմ ԱԺ նիստին

ԲՀԿ պատգամավորը` երդմնակալության արարողությանը. Պարզապես մասնակցում եմ ԱԺ նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն հատուկ որոշում չի կայացրել նախագահի երդմնակալությանը մասնակցելու վերաբերյալ. «Բայց քանի որ սա նաև ԱԺ նիստ է, ուստի արարողությանը մասնակցում եմ որպես պատգամավոր: Ես պարզապես մասնակցում եմ ԱԺ նիստին»:

Ըստ ԲՀԿ պատգամավորի` բոլոր այն խորհրդարանականները, ովքեր չունեն անհետաձգելի գործեր, պետք է մասնակցեն նիստին:

Նախագահի երդմնակալության արարողությանը ներկայացել էին նաև այլ ԲՀԿ-ականներ` Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, պատգամավորներ Դավիթ Քոչարյանը, Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը, Մուշեղ Պետոյանը, Արագած Ախոյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---