Րաֆֆի Հովհաննիսյան. Փետրվարի 18-ից մինչև վաղվա արշալույսը կրակը վառ ենք պահել և պահելու ենք

Րաֆֆի Հովհաննիսյան. Փետրվարի 18-ից մինչև վաղվա արշալույսը կրակը վառ ենք պահել և պահելու ենք

PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Երևանում մեկնարկեց մեկ այլ երդմնակալության արարողություն` այս անգամ Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» համար երդվում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա սկզբում երգեց Հայաստանի հիմնը, ապա ՀՀ դրոշը տարավ հրապարակի կենտրոն և ժողովրդի մոտ դրեց: «Ոչ կեղծ երդումներին, ոչ կեղծ նախագահներին, ոչ կեղծ վեհափառներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ կեղծ երդում չի տալու: «Ով համալիրում Աստվածաշնչի, Սահմանադրության վրա երդվեց, թող մտածի: Աստված մեզ պահապան, սակայն ժողովորդը հաղթել է: Կեցցե հայ ժողովուրդը: Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին ասաց, որ բացեն իրենց բաժանված Սահմանադրությունը և կարդան, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Նա կոչ արեց եկեղեցուն և պետությանը դարձի գալ. «Վեհափառը, Սարգսյանն` իրենց մանկլավիկներով, հավաքվել էին, սակայն Աստված այսօր մեզ ժամադրել է այստեղ` Ազատության հրապարակում: Այսօր Աստվածը հրապարակում բացում է իր տիեզերքը»,- ասաց Հովհաննիսյանը և նշեց, որ Հայաստանի արշալույսը բացվելու է ապրիլի 10-ի առավոտյան: «Հայ ժողովրդի լույսը կռվեց խավարի դեմ: Հայ ժողովրդի ճրագը չի պարտվել, չի մարել, քանի որ այն հրդեհ է: Փետրվարի 18-ից մինչև վաղվա արշալույսը կրակը վառ ենք պահել և պահելու ենք»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն այսօր հեռանում է: Նա նշեց, որ իշխանությունները ժողովրդի տերը չեն և ոչ էլ ժողովուրդն է նրանց ստրուկը: «Սերժ Սարգսյան, Վեհափառ, կամ ժամը վեցին միացեք ժողովրդին Ազատության հրապարակում, կամ դեսպանների հետ խմած կենացը կլինի վերջինը: Աստված գալիս է: Րաֆֆին ոչինչ չի անելու, մենք միասին ենք անելու: Թքած Րաֆֆիի, Սերժ վրա: Այսօր հայրենիքն է գալիս իշխանության»,- հայտարարեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ երբեք չի լքելու ժողովրդին, մինչև վերջին շունչը կլինի նրանց հետ, նրանց հավատարիմ. «Ձեզ համար կկռվեմ, արյունս կտամ, միայն թե տեսնենք հայրենիքը մեր ազատ»:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---