Ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների այսօրվա ակցիան

Ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների այսօրվա ակցիան

PanARMENIAN.Net - Ոստիկանության թույլտվությունից հետո դեպի Բաղրամյան 26 երթի մասնակիցները սկսել են «Ազատ, անկախ, Հա-յաս-տան» վանկարկել, որին անմիջապես անդրադարձել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նկատողություն է արել` հրահանգելով ոստիկաններին երթի մասնակիցներին հորդորել, որ զերծ մնան կոչեր հնչեցնելուց և աղմուկ բարձրացնելուց, քանի որ մարդիկ քնած են, իսկ իրենք խանգարում են։ Նկատողությունից հետո կոչերը դադարել են: Հասնելով Բաղրամյան 26` Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները երգել են Հայաստանի օրհներգը, ինչից հետո «Ժառանգության» առաջնորդը բարի գիշեր է մաղթել հավաքվածներին: Նրանց համեմատաբար փոքր մասը վերադառնում է Ազատության հրապարակ:

Այստեղ է նշանակված Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների հաջորդ հանդիպումը` ուրբաթ օրը, ժամը 18:00-ին:

Ի դեպ քիչ առաջ նախագահական նստավայրում ավարտվել է նաև նախագահի երդմնակալաությանը մասնակցած հյուրերի պատվին պաշտոնական ընթրիքը, և երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգնվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---