Սլովակիայի փոխվարչապետ Միրոսլավ Լայչակի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը

Սլովակիայի փոխվարչապետ Միրոսլավ Լայչակի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ձեր այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մենք դրանում շահագրգռված ենք: Համոզված ենք, որ առկա է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, առաջին հերթին տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Միրոսլավ Լայչակը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական համագործակցությունը և նշել, որ այն լավ հիմք կարող է հանդիսանալ տնտեսական ոլորտում կապերի զարգացման համար: Սլովակիայի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել այս օրերին Երևանում անցկացվող հայ-սլովակյան բիզնես ֆորումի արդյունքներից, ինչը, նրա կարծիքով, մեծապես կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի զգալի բարձրացմանը:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են դեղագործության, ոսկեգործության բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին սլովակյան ընկերությունների հնարավոր մասնակցությանն առնչվող հարցեր:

«Մենք հետևում ենք Ձեր երկրի առաջընթացին, ցանկանում ենք շնորհավորել Ձեզ՝ հատկապես եվրաինտեգրման ճանապարհին զգալի արդյունքների հասնելու համար: Տեսնում ենք, որ Հայաստանը նպատակային և հետևողական կերպով զարգացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ առանց որևէ խնդիրների: Ուրախ եմ, որ Ձեր երկիրն Արևելյան գործընկերության ծրագրի հաջող մասնակիցներից մեկն է, ինչը կհաստատվի նաև տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովում»,- ասել է Սլովակիայի ԱԳ նախարարը: Վերջինս իր երկրի օժանդակությունն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հաջող իրականացման և եվրոինտեգրման գործընթացում:

Հանդիպման ընթացքում Միրոսլավ Լայչակը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Սլովակիայի վարչապետի ջերմ ողջույնները, ինչպես նաև Սլովակիա այցելելու հրավերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---