Գաբրիել Սարգսյանը Դուբայի մրցաշարում տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը

Գաբրիել Սարգսյանը Դուբայի մրցաշարում տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը

PanARMENIAN.Net - Գաբրիել Սարգսյանը շարունակում է վստահ ելույթները շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի շախմատի մրցաշարում: 4-րդ տուրում նա սևերով հաղթել է Ռինատ Ջամաբաևին (Ղազախստան): Նա վաստակել է 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վլադիմիր Հակոբյանը սևերով միավորներ է կիսել Վլադիմիր Բուրմակինի հետ Ռուսաստանից և 3,5 միավորով 5-րդ տեղում է: Տիգրան Պետրոսյանը հաղթել է Զաուր Ռահմանին (Բանգլադեշ), նա վաստակել է 3,5 միավոր և 10-րդ հորիզոնականում է: Հովիկ Հայրապետյանը հաղթել է հնդիկ Կումար Պրավինին, Լիլիթ Գալոյանը զիջել է Պետեր Միխալիկին (Սլովակիա), իսկ Մարկ Բասենչյանը՝ Հարիկե Դրոնավալիին (Հնդկաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---