Մեկնարկել է Մ-14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է Մ-14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը

PanARMENIAN.Net - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկել է մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:

Մասնակից 8 թիմերը բաժանվել են երկու ենթախմբերում: Առաջինում են Հանդբոլի մասնագիտացված դպրոցի, ԽՄՕՄՄ-ի, Արցախի, Վանաձորի, երկրորդում` Ալավերդու, Աջափնյակի, Շենգավիթի և Գավառի թիմերը:

Առաջնության առաջին օրը սկզբունքային պայքարում է ընթացել ՀՄԴ-ի և Վանաձորի թիմերի հանդիպումը: ՀՄԴ-ի թիմը հաղթել է մեկ գնդակի առավելությամբ` 35:34 հաշվով:

Մյուս խաղերում գրանցվել են այսպիսի արդյունքներ` Ալավերդի - Գավառ` 41:23, Աջափնյակ – Շենգավիթ` 39:16, ԽՄՕՄՄ – Արցախ` 18:29:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---