«Ալ Քայիդան» մտադիր էր պայթեցնել Անկարայում ԱՄՆ դեսպանությունն ու Ստամբուլի սինագոգը

«Ալ Քայիդան» մտադիր էր պայթեցնել Անկարայում ԱՄՆ դեսպանությունն ու Ստամբուլի սինագոգը

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ձերբակալել է «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների, որոնք մտադիր էին պայթեցնել ԱՄՆ դեսպանությունն Անկարայում, Ստամբուլի սինագոգը և այլ օբյեկտներ: Ասվում է, որ դավադրության կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է 12 մարդ՝ երկու չեչեն ՌԴ քաղաքացիությամբ, երկու ադրբեջանցի և 8 թուրք, գրում է The New York Times-ը:

Ըստ հաղորդագրությունների, ահաբեկիչները մտադիր էին պայթեցնել նաև հայտնի թուրք քաղաքացիների տներն ու գրասենյակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---