Բրյուսելի տարածաշրջանի պետքարտուղարը դատապարտվել է Հայոց ցեղասպանության ժխտման համար

PanARMENIAN.Net - Բելգիայի քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Բրյուսելի տարածաշրջանի պետքարտուղար, Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Էմիր Կիրը համարվել է «ստախոս» եւ մեղադրվել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել Եվրոպայի հայկական միությունում: Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Էմիր Կիրը հայց էր ներկայացրել www.suffrage-universel.be ինտերնետ կայքի ադմինիստրատորներ Մեհմետ Քոկսալի եւ Պյեր Իվ Լամբերտի դեմ` մեղադրելով, որ նրանք խեղաթյուրել են իր խոսքերը: Դատարանի որոշումը ներառում է նաեւ Էմիր Կիրի մեղադրանքը ընտրական ծախսերի մասին օրենքի չարաշահման եւ Հայոց ցեղասպանությունը ժխտող ցույցին մասնակցելու համար: Ըստ դատարանի որոշման, Հայոց ցեղասպանության ժխտումը նախատեսված չէ կամքի արտահայտման ազատությամբ, եւ ավելի բարոյական արարք է, որն արժանի է դատապարտման: Դատավճռում ասվում է, որ ցույցը, որին մասնակցել է Կիրը, նպատակ ուներ ժխտելու Հայոց ցեղասպանությունը: Դատարանը որոշել է, որ Կիրը ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը, «միտումնավոր կերպով անտեսելով առկա վավերագրությունը»:



«Այս դատավճիռը շատ ժամանակին էր, կայացվել է այն ժամանակ, երբ Անկարան դատավարություն է սկսում առանձին անձնաց եւ հասարակական կազմակերպությունների դեմ ողջ աշխարհում, որոնք արդարացի տեսակետ ունեն Հայոց ցեղասպանության հարցում»,-հայտարարել է Եվրոպայի հայկական միության գործադիր տնօրեն Լաուրենտ Լեյլեկյանը: «Դատավարությունների միջոցով Բելգիայի քաղաքացիական հասարակությունը կոչ է անում երկրի իշխանություններին տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար, ինչպես նաեւ պատժամիջոցներ այն անձնաց հանդեպ, որոնք ժխտելով Հայոց ցեղասպանությունը, վիրավորում են հայերի եւ բելգիացիների արժանապատվությունը: Մենք դիմել ենք Բելգիայի արդարադատության նախարարին եւ Սենատ` կոչ անելով կրկին քննարկել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը»,-ավելացրել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---