Բաքու. Դատախազները ստուգում են լուսավորչական կենտրոնը

Բաքու. Դատախազները ստուգում են լուսավորչական կենտրոնը

PanARMENIAN.Net - «Ազատ մտքի համալսարան» լուսավորչական կենտրոնը ստիպված էր դադարեցնել աշխատանքը Բաքվում, քանի որ երկրի դատախազությունը հայտարարեց, թե հիմնադիրները ապօրինի գործունեություն են վարել: Համալսարանում դասախոսություններով են հանդես գալիս հեղինակներ, տնտեսագետներ ու փորձագետներ:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ վերջին իրադարձությունները N!DA. հասարակական շարժման գործունեության հետաքննության շարունակությունն են, որի անդամներից 7-ը ձերբակալվել են մարտին:

Դատախազությունը հերքում է հաղորդագրությունները համալսարանի փակման մասին:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը քննադատել է կառավարության գործունեությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---