Նոյեմբերի 19-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ դիտարկում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի Բաշ Ղերվենդ գյուղի մերձակայքում տեղի կունենա ԵԱՀԿ հերթական պլանային դիտարկումը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ղեկավարությամբ: Դիտարկմանը կմասնակցեն նաեւ նրա դաշտային օգնականներ Ալեքսանդր Սամարսկին եւ Փիթեր Կրին: Ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Հարրի Էրոնենը եւ Յուրի Աբերլեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---