ՌԴ-ն արդեն 2013թ. կարող է մուտքը ԱՊՀ քաղաքացիների համար դարձնել արտասահմանյան անձնագրով

ՌԴ-ն արդեն 2013թ. կարող է մուտքը ԱՊՀ քաղաքացիների համար դարձնել արտասահմանյան անձնագրով

PanARMENIAN.Net - ՌԴ-ն արդեն 2013թ. կարող է մուտքը ԱՊՀ քաղաքացիների համար դարձնել արտասահմանյան անձնագրով: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը գլխավորում է մաև պետական սահմանային հարցերի հանձնաժողովը:

«Կարծում եմ, պետք է դադարեցնել մուտքը Ռուսաստան նույնականացմանը ոչ ենթակա փաստաթղթերով»,-ասել է նա: Դմիտրի Ռոգոզինը նշել է, որ որոշ գործընթացներ Աֆղանստանում ու Միջին Ասիայում սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը: «Ռուսաստանը ենթարկվում է հերոինային ավազակախմբերի հարձակման, բացահայտ պատերազմ է մեր դեմ տարվում»,-փոխվարչապետի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

«Կոշտ պատնեշ պետք է դրվի նրանց դեմ, ով «Ռուսաստան է ներկրում զենք, հերոին, ինչպես նաև փորձում է ներմուծել ծայրահեղական գաղափարախոսություն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---