Ջավախքի հայկական կազմակերպությունները կրկին բարձրացրել են տարածաշրջանին ինքնավարություն տրամադրելու հարցը18 նոյեմբերի 2005 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հերթական լիագումար նիստը: Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են Սամցխե-Ջավախքի հասարակական երրորդ համաժողովի ժամանակ ընդունած բանաձեւերի կապակցությամբ օրենսդրական նախաձեռնության նպատակով ստորագրահավաք սկսելու հարցը: Խորհուրդը որոշել է նախքան ստորագրահավաք անցկացնելը իր նախաձեռնության մասին նախապես նամակով տեղեկացնել երկրի խորհրդարանի նախագահին: Առաջարկվել է նաեւ նամակում դիմել Ջավախքի ինքնավար կարգավիճակի եւ Վրաստանի դաշնային կառուցվածքի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ անցկացնելու հնարավորության դեպքում, իրականացնել դա առանց ստորագրահավաքի: Խորհրդի նիստում հավանության է արժանացել նաեւ վերոնշյալի կապակցությամբ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպում կազմակերպելու եւ մանրամասները քննարկելու առաջարկը, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |