Ա.Բաղդասարյան. Խորհրդարանը ընտրյալների փակ ակումբ չէ, այն հասարակության մոդելն է

PanARMENIAN.Net - Այսօր Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ լիագումար նիստը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ներկայացնելով Հայաստանի 15-ամյակը բոլորած խորհրդարանի օրինաստեղծ գործունեության արդյունքները, ասաց. «Լինելով բարձրագույն օրենսդիր մարմին` Հայաստանի Ազգային ժողովը ոչ միայն վճռական դեր է կատարում երկրի հասարակական-քաղաքական կյանքում եւ նպաստում է ժողովրդավարական, իրավական պետության կայացմանը, այլեւ կանոնակարգում է հասարակության մեջ կարեւորագույն հարաբերությունները: Ազգային ժողովում ընդունված օրենքները վերաբերում են պետության ու հասարակության կյանքի ամենատարբեր ոլորտներին: Անվիճելի փաստ է, որ օրինաստեղծ գործունեությունը Հայաստանում զարգանում է շատ արդյունավետ. անցած տասնհինգ տարիներին ընդունվել է 1343 օրենք: Գործող խորհրդարանի խնդիրն է օրենսդրությունը ներդաշնակեցնել եվրոպական չափանիշներին, ստեղծել իրավական դաշտ եւ կանոնակարգել իրավահարաբերությունները` քաղաքացիական հասարակության ստեղծման նպատակով: Ելնելով դրանից` մենք կարող ենք խոսել պառլամենտարիզմի զարգացման այնպիսի միտումներից, ինչպես իրական ձգտումը դեպի եվրոպական ինտեգրում եւ ժողովրդավարական արժեքներ: Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանում մենք դիտարկում ենք ժողովրդավարական գործընթացների եւ հատկապես ժողովրդավարական գործընթացների պրիզմայով: Այդ նպատակով մենք իրականացնում ենք քայլեր` հասարակության համար բաց պառլամենտի ստեղծման ուղղությամբ, պառլամենտի, որ ձգտում է հասարակական համաձայնության, այլ ոչ թե ներքաղաքական դիմակայության:



Պառլամենտը ընտրյալների փակ ակումբ չէ, պառլամենտը իշխանության քաղաքական ինստիտուտ է, որը որոշակի իմաստով հասարակության մոդելն է: Նա պետք է ընդհանրացնի հասարակության բոլոր հիմնական սոցիալական խմբերի գաղափարներըը եւ տեսակետները, արձագանքի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին: Անվտանգության սպառնալիքները ժամանակակից աշխարհում ձեռք են բերում ապասահմանային բնույթ եւ դիմակայել նրանց առանձին պետությունների մակարդակում հնարավոր չէ: Անհրաժեշտ է ջանքերի համատեղում եւ շատ պետությունների գործողությունների համաձայնեցում` համալիր մոտեցումների մշակման համար նոր մարտահրավերներին դիմակայելու համար, որ սպառնում են խաղաղությանն ու կայունությանը: Համագործակցության երկրների անվտանգության ապահովման համար անգնահատելի դեր է կատարում ԱՊՀ ՄԽՎ-ն: Դրան նպաստում են ոչ մչիայն աշխատանքները ազգային օրենսդրությունների միասնականացման եւ իրավական միասնական դաշտի ստեղծման համար: Հայաստանի Ազգային ժողովը միշտ ողջունել է ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում կազմակերպվող կոնֆերանսներում մարդկությանը սպառնացող խնդիրների քննարկումը: Նման կոնֆերանսների անցկացումը արդեն ավանդույթ է դառնում, այդ թվում կարելի է նշել միջազգային գիտագործնական կոնֆերանսը` թմրամոլության ու թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրների շուրջ:



Հայաստանի Ազգային ժողովը, երկրի իրավական դաշտի կատարելագործմանը զուգընթաց, իր գերակայությունն է համարում միջխորհրդարանական կապերի զարգացումը: Ազգային ժողովը սերտորեն համագործակցում է տարբեր պետությունների խորհրդարանների հետ: Հայաստանն այսօր երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների հանրաքվեի նախօրեին է, նոր սահմանադրության ընդունումով որոշ փոփոխություններ կլինեն - խորհրդարանի կառուցվածքում, որի պատգամավորները հստակ գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայաստանի հետագա ժողովրդավարացման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման մեջ:



Նշենք, որ ԱՊՀ ՄԽՎ 26-րդ ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գուրգեն Արսենյանը եւ Գագիկ Մինասյանը պարգեւատրվեցին «Համագործակցության» շքանշանով` արդյունավետ աշխատանքի համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---