Ա.Գյուլ. Հայոց ցեղասպանության ճանաչումը եվրոպական երկրների կողմից խանգարում է հայ-թուրքական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ բացի Ֆրանսիայի կառավարությունից, Եվրամիության ոչ մի երկրի գործադիր իշխանություն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ընդամենը Եվրամիության որոշ երկրների խորհրդարաններ համապատասխան բանաձեւեր են ընդունել: Այդ երկրներն են` Կիպրոսի հունական կողմը, Հունաստանը, Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեդիան, Սլովակիան, Հոլանդիան, Լեհաստանը, Գերմանիան, Եվրախորհրդարանը եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը»,- ավելացրել է Գյուլը: Նրա խոսքերով, նման բանաձեւերի ընդունումը հակաթուրքական տրամադրություններ է ստեղծում այդ երկրներում եւ որ Թուրքիան փորձում է աշխարհին տեղեկացնել «1915 թ.-ի իրադարձությունների ճիշտ պատկերի մասին»: «Մենք փորձում ենք ցեղասպանության պնդումները ճանաչած երկրների մեր գործընկերներին համոզել, որ նման քայլով իրենք կխանգարեն Եվրոպայում ապրող միլիոնավոր թուրքերի ինտեգրմանը այդ երկրների հասարակություններին, ինչպես նաեւ կխանգարեն թուրք-հայկական հարաբերությունների առաջընթացին»,- ընդգծել է Գյուլը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարը չի զլացել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կրկնել թուրքական պաշտոնական տեսակետը` «այդ հարցը պետք է թողնել պատմաբաններին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---