Ն.Բուրջանաձե. Վրաստանը պետք է դառնա տարածաշրջանի առաջին երկիրը, որ կանդամակցի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Վրաստանը պետք է դառնա Հարավային Կովկասի առաջին երկիրը, որ կանդամակցի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Թբիլիսիյում ընթացող «Եվրոպայի ազատագրման նոր ալիք. ժողովրդավարություն եւ ձեւափոխումներ» միջազգային համաժողովում, որը նվիրված էր Վրաստանում «վարդերի հեղափոխության» երկրորդ տարեդարձին: «Հարավային Կովկասի երկրներից Վրաստանը ժամանակին առաջինն էր, որ անդամակցեց Եվրոպայի Խորհրդին, այնհետեւ անդամ դարձան Հայաստանն ու Ադրբեջանը: Նույնը պետք է լինի նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության պարագայում»,-հայտարարել է Բուրջանաձեն: «Վրաստանը արտոնյալ ռեժիմ չի պահանջում իր համար, սակայն պետք չէ պատժել նրան այն բանի համար, որ տարածաշրջանի մյուս պետությունները դեռեւս չեն կարող համապատասխանել եվրոպական չափանիշներին»,-նշել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարը: Նա նշել է նաեւ, որ Վրաստանի նոր ղեկավարությունը «վարդերի հեղափոխությունից» անցած երկու տարվա ընթացքում ոչ մի սխալ քայլ չի կատարել իր աշխատանքում: «Ոչ մի հեղափոխական կառավարության աշխատանք զերծ չէ խնդիրներից: Սակայն մեր հեղափոխական ղեկավարությունը դեռեւս ոչ մի սխալ քայլ չի կատարել երկրի զարգացման գործում»,-նշել է Բուրջանաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---