ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ Հայաստանում կայանալիք հանրահավաքներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խորհուրդ է տվել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին հեռու մնալ նոյեմբերի 27-ի Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Երեւանում կայանալիք ցույցերից, քանի որ դրանք կարող են ուղեկցվել բռնություններով: «Ցույցերի չափերը եւ տրամադրությունները անկանխատեսելի են, ուստի Միացյալ Նահանգների դեսպանությունը հորդորում է ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել ցույցերի ժամանակ դրանց տարածքում գտնվելուց», - ասված է Հայաստանում գտնվող ամերիկացիներին ուղղված զգուշացման մեջ: - «Նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են վերածվել առճակատման եւ ուղեկցվել բռնություններով»,-ասվում է փաստաթղթում: Նախազգուշական ուղերձում ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ընդդիմության կողմից նոյեմբերի 24-ին եւ 25-ին հրավիրվելիք ցույցերին մասնակցելու մասին ժողովրդին ուղղված կոչերի վերաբերյալ: «Հաշվի առեք նաեւ, որ ցույցերը կարող են ազդել մոտակա փողոցների երթեւեկության վրա», - ասված է զգուշացման մեջ: Նշենք, որ նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում կայանալու է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցը, իսկ միացյալ ընդդիմության հանրահավաքները կմեկնարկեն նոյեմբերի 27-ին: «Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն նաեւ, որ մինչեւ շաբաթավերջ կարող են լինել նոր ցույցեր», - նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---