Վ.Օսկանյանը ամերիկյան լսարանին է ներկայացրել Հայաստանի անցած ուղին ԽՍՀՄ փլուզումից հետո

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին եւ 22-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Միջազգային հարաբերությունների խորհրդի հրավերով Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ ընդարձակ զեկուցումով հանդես եկավ Սան Ֆրանցիսկոյում եւ Լոս Անջելեսում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԱԳ նախարարը ներկայացրեց այն դժվար ուղին, որ ստիպված էին կտրել Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո: Նրա խոսքերով, Հայաստանը, ինչպես նաեւ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը անկախությունից հետո ուշ կամ շուտ դեմ առ դեմ կանգնեցին երեք կարեւոր որոշման առջեւ. ինչպիսի՞ քաղաքական ու տնտեսական համակարգ ընտրել, ի՞նչ ուղղություն բռնել եւ ո՞ւմ պատկանել:



Այնուհետեւ նախարարը մանրամասն կանգ առավ Հայաստանի անցած ուղու եւ փորձի վրա` ամերիկյան լսարանին բացատրելով հայկական պետականության կայացման առանձնահատկությունները, երբ հարեւանների համամետությամբ զուրկ լինելով բնական պաշարներից, այնուամենայնիվ երկիրը կարողացավ հաղթահարել տնտեսական կաթվածի, պարտադրված պատերազմի եւ շրջափակման հարուցած դժվարություններն ու ժողովրդավարացման գործընթացները դարձնել անշրջելի եւ հիմնական տնտեսական ցուցանիշներով առաջ անցնել նույն այդ հարեւաններից: Նախարարը դա բացատրեց նրանով, որ Հայաստանում բարեփոխումներն ավելի շուտ սկսվեցին, մեր տնտեսությունն ավելի ճկուն գտնվեց եւ հարմարվեց նոր պայմաններին, Հայաստանն ստացավ ավելի շատ միջազգային օգնություն եւ վերջապես որոշակի նշանակություն ունեցավ Սփյուռքի աջակցությունը ի դեմս Լինսի հիմնադրամի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի եւ բազում այլ կազմակերպությունների եւ անհատների: Այնուհետեւ նախարարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության երկու կարեւոր հարցերի` հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատմությանը, ներկա վիճակին եւ հեռանկարներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---