Բիձինա Իվանիշվիլին ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում

Բիձինա Իվանիշվիլին ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը մտադիր է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առջև հարց արծարծել ՌԴ հանդեպ վրացական ղեկավարության քաղաքականության փոփոխության մասին, լրագրողներին է ասել Պետդումայի միջազգային գործերի գծով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ակնկալվում է, որ Իվանիշվիլին ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 23-ին: «Ցանկալի կլիներ հասկանալ, թե ինչ փոփոխություններ կլինեն, որոնք հիմք կտան հուսալու, որ հարաբերությունները Վրաստանի հետ կբարելավվեն»,-ասել է Պուշկովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---