Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է ԵԱ բրոնզե մեդալ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է ԵԱ բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունը: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է ԵԱ բրոնզե մեդալը:

Եզրափակչում նա վաստակել է 14, 866 միավոր: Եվրոպայի չեմպիոն է դարձել Դենիս Աբլյազինը (Ռուսաստան) 15,408 միավորով, իսկ արծաթե մեդալը նվաճել է ռումինացի Ֆլավիուս Կոչին 14,887 միավորով:

Հարություն Մերդինյանը նժույգաթափ վարժությունում ավարտել է ելույթը 5-րդ տեղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---