Հանդբոլի հայ մարզիչների համար սեմինար է անցկացնում նորվեգացի Իգոր Շեստակովը

Հանդբոլի հայ մարզիչների համար սեմինար է անցկացնում նորվեգացի Իգոր Շեստակովը

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անցկացվել է սեմիներ, որին մասնակցում են Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի երկու տասնյակ մարզիչներ: Այն վարում է հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Իգոր Շեստակովը (Նորվեգիա):

Նա տեղեկացրել է, որ անդրադառնալու է հանդբոլի մարզումների անցկացման ժամանակակից մեթոդների մի շարք առանձնահատկություններին:

Օրվա ընթացքում երկու պարապմունք է նախախատեսված: Տեսական պարապմունքին կհաջորդի գործնականը:

Սեմինարը կշարունակվի նաև վաղը: Իսկ վերջում մասնակիցները քննություն կհանձնեն և կստանան հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---