Մ. Վարդապետով. Եթե Մովսիսյանի կամքով լիներ, նա հենց հիմա էլ դաշտ դուրս կգար

Մ. Վարդապետով. Եթե Մովսիսյանի կամքով լիներ, նա հենց հիմա էլ դաշտ դուրս կգար

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովն ասել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն ավելի շատ բուժվում է, քան մարզվում:

«Սակայն օրգանիզմի առանձնահատկությունները թույլ են տալիս հուսալ, որ նա շուտ կապաքինվի: Հայ լեգիոները շատ շուտ է ապաքինվում նման վնասվածքներից: Պատկերացնում եք, նույնիսկ այս վիճակում, իսկ ախտորոշումը բավականին բարդ է, նա պայքարի է նետվում, մենք ստիպված ենք լինում զսպել նրան»,-Վարդապետովի խոսքն է մեջբերում bobsoccer.ru-ն:

«Սպարտակի» բժիշկը նշել է, որ հարձակվողը ցանկանում է օգնել թիմին, ուստի ձգտում է շուտ ապաքինվել: Մովսիսյանը վնասվածք էր ստացել ԲԿՄԱ հետ խաղում ու դուրս եկել շարքից երկու շաբաթով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---