Ձյուդոիստ Մհեր Կարապետյանը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Ձյուդոիստ Մհեր Կարապետյանը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

PanARMENIAN.Net - Բուդապեշտում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը ներկայացնող երկրորդ մարզիկը ևս դուրս մնաց հետագա պայքարից:

Մհեր Կարապետյանը (81կգ) զիջեց Տոմիսլավ Մարիյանովիչին (Խորվաթիա): Նույն քաշային կարգում Ռաֆայել Դավթյանը ավելի վաղ պարտություն էր կրել հունգարացի Սաբոլչ Կրիսանից:

Այսօր տատամի դուրս կգա Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկը՝ Հակոբ Առաքելյանը 100 կգ քաշային կարգում, նրա մրցակիցը կլինի Եվգենիս Բորոդավկոն (Լատվիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---