Առաջիկայում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

PanARMENIAN.Net - Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արկադի Վոլսկին, որը Հայաստանի մայրաքաղաքում է գտնվում Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում: Նրա խոսքերով, «հանդիպման ընթացքում կստորագրվեն կարեւոր փաստաթղթեր»: Ինչպես նշել է Արկադի Վոլսկին, որը նախօրեին առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, Ռուսաստանը եւ Հայաստանը նախատեսում են համատեղ հայ-ռուսական ձեռնարկությունների քանակը 600-ից հասցնել 900-ի: «Նախատեսվում է նաեւ գործարկել Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանը»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՄ նախագահը: Վոլսկին տեղեկացրել է նաեւ, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բանկային ոլորտում համագործակցության խնդիրներն ու հեռանկարները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---