Արոնյան. Մասնակցում եմ Ալյոխինի հուշամրցաշարին՝ հարգանքի տուրք տալով մեծ շախմատիստին

Արոնյան. Մասնակցում եմ Ալյոխինի հուշամրցաշարին՝ հարգանքի տուրք տալով մեծ շախմատիստին

PanARMENIAN.Net - Համաշխարհային շախմատի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ՖԻԴԵ վարկանիշի երկրորդ համարը՝ Լևոն Արոնյանը խոստովանել է, որ հենց որ իմացել է Ալյոխինի հուշամրցաշարի մասին, որոշել է մասնակցել, քանի որ դա հնարավորություն է տալիս իր խորին հարգանքը դրսևորելու մեծ շախմատիստի հանդեպ:

Շախմատիստը նշել է, որ Լոնդոնի հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները մի փոքր հոգնած են երևում: «Դա երևում է նաև խաղից, մասնավորապես, իմ: Սակայն ինչպես և հավակնորդների մրցաշարում, այպես էլ այստեղ, աշխատում եմ ցույց տալ լավագույնը: Երբ ինքդ զգում ես, որ հաջողվում է խաղալ առավելագույն ջանքով, դա արդեն գոհ լինելու առիթ է: Առնվազն, ինձ համար դա բավարար է»,-Արոնյանի խոսքն է մեջբերում sport-weekend.com-ը:

Հայ շախմատիստը նշել է, որ Վիշվանաթան Անանդի ու Մագնուս Կարլսենի ոճերը շատ նման են՝ երկուսն էլ դիրքային շախմատի կողմնակիցներ են:

«Անանդի հաղթաթղթերից է այն, որ նա մարտիկ է և ամենաբարձր մակարդակի խաղերի շատ հարուստ փորձ ունի: Շատ բան, անշուշտ, կախված կլինի նրանից, թե կկարողանա արդյոք Վիշին իր դիրքերը ստանալ սկզբնախաղում, այսինքն այն դիրքերը, որտեղ նա որոշակի ճնշում կարող է գործադրել և որտեղ նվազագույն է դինամիկ ռիսկը: Նման դիրքերում Վիշին շատ ուժեղ է»:

Արոնյանը նշել է, որ նույն հարթության մեջ են նաև Կարլսենի առավելությունները, ուստի, բոլորին սպասում է շատ հետաքրքիր ու վառ մրցախաղ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---