Ապրիլի 30-ին Ռայխստագի վրա բարձրացավ Հաղթանակի դրոշը

Ապրիլի 30-ին Ռայխստագի վրա բարձրացավ Հաղթանակի դրոշը

PanARMENIAN.Net - 1945թ. ապրիլի 30-ին 150-րդ հրաձգային դիվիզիայի հետախույզներ Միխայիլ Եգորովն ու Մելիոտն Կանտարիան Հաղթանակի կարմիր դրոշը վեր խոյացրին Բեռլինի կիսաքանդ Ռայսխտագի վրա: Այն խորհրդանշում էր նացիզմի վերջնական կործանումը: 20-րդ դարի ամենաարյունալի պատերազմն ավարտվեց: 8 օրից Կառլհորսթում, Պոտսդամի արվարձանում ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը:

Օպերատիվ շտաբի պետ Ալֆրեդ Նոդլը ստորագրեց Ակտը, որպես վերմախտի ներկայացուցիչ: Նացիստական Գերմանիայի կապիտուլացիան ուժի մեջ մտավ մայիսի 8-ին 23:01-ին: Փաստաթուղթը կազմված էր անգլերեն լեզվով և միայն անգլերեն տեքստն էր ճանաչված պաշտոնական: Սակայն, Ստալինի պահանջով, մայիսի 8-ին Կառլհորսթում տեղի ունեցավ կապիտուլացիայի ակտի ստորագրման երկրորդ արարողությունը: Կապիտուլացիայի ակտի պաշտոնական հրապարակման օրը (Եվրոպայում և ԱՄՆ-ում մայիսի 8-ին, ԽՍՀՄ-ում՝ մայիսի 9-ին) սկսեցին տոնել որպես Հաղթանակի օր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---