«Ռոսավիացիան» արգելել է ավիաընկերությունների թռիչքները Սիրիայի տարածքով

«Ռոսավիացիան» արգելել է ավիաընկերությունների թռիչքները Սիրիայի տարածքով

PanARMENIAN.Net - «Ռոսավիացիան» դեռ 2013թ. փետրվարին խորհուրդ էր տվել ՌԴ ավիաընկերություններին չօգտվել Սիրիայի օդային տարածքից, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Այժմ նման թռիչքների համար արգելք է սահմանվել:

Ինչպես ասվում է, Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը պնդում է, որ այն պետությունների օդային տարածքը, որտեղ մարտական գործողությունն են իրականացվում, չպետք է օգտագործվեն թռիչքների համար:

Ապրիլի 29-ին «Ռոսավիացիան» արգելեց թռիչքները Սիրիայի օդային տարածքով, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Ստեղծված իրավիճակում առևտրային շահերը չեն կարող առաջնային լինել քաղաքացիների անվտանգության հարցերի համեմատ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---