Կրոնական ազատության մակարդակով Ադրբեջանը երկրորդ մակարդակում է Աֆղանստանի հետ միասին

Կրոնական ազատության մակարդակով Ադրբեջանը երկրորդ մակարդակում է Աֆղանստանի հետ միասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF, հերթական զեկույցն է ներկայացրել ապրիլի 30-ին աշխարհում կրոնական ազատությունների խախտումների մասին: Կրոնական ազատության մակարդակով Ադրբեջանը երկրորդ մակարդակում է Աֆղանստանի հետ միասին, որտեղ ներառված են խախտումներով երկրները:

USCIRF զեկույցում Բաքուն քննադատության է ենթարկվել մի շարք հարցերով, ներառյալ 2009թ. ընդունված կրոնի մասին օրենքի հարցով:

Կրոնական պայմանները Ադրբեջանում վերջին տարիներին վատթարացել են: «Մի շարք կրոնական կազմակերպություններ փակվել են, իսկ մարդիկ ձերբակալվել և տուգանվել են ոչ բռնի կրոնական գործունեության համար»,-ասվում է փաստաթղթում:Բոլոր մահմեդական կրոնական ղեկավարները նշանակվում են պետության կողմից, պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացիներ:

Արգելված է աղոթել մզկիթից դուրս, ոստիկանները հետևում են այդ կանոնի կատարմանը:

Աշակերտուհիներն ու ուսանողուհիներին արգելվում է հիջաբ կրել, հայտնում է «Թուրան» գործակալությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---