Լևոն Արոնյան. Լավագույն պարտիան Ալյոխինի մրցաշարում ես խաղացի ապրիլի 24-ին՝ հայերի համար ամենատխուր օրը

Լևոն Արոնյան. Լավագույն պարտիան Ալյոխինի մրցաշարում ես խաղացի ապրիլի 24-ին՝ հայերի համար ամենատխուր օրը

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը, դառնալով Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող, Twitter-ի իր էջում գրել է, որ շնորհակալ է բոլորին շնորհավորանքների համար:

«Լավագույն պարտիան Ալյոխինի հուշամրցաշարում ես խաղացի ապրիլի 24-ին՝ հայերի համար ամենատխուր օրը: Այդ օրը ես անհավանական զգացողություններ ունեի»,-գրել է Արոնյանը:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Արոնյանը 4-րդ տուրում հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին: Հնարավոր 9-ից նա վաստակել է 5,5 միավոր և լրացուցիչ արդյունքներով առաջ անցել Բորիս Գելֆանդից՝ դառնալով Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---