Արթուր Սարկիսով. Հիմա յուրաքանչյուր խաղում պետք է միավոր վաստակել

Արթուր Սարկիսով. Հիմա յուրաքանչյուր խաղում պետք է միավոր վաստակել

PanARMENIAN.Net - «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, «Կրասնոդարից» Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում կրած պարտությունից հետո խոստովանել է, որ ինքը չի կարող ասել, թե ինչու նրանց չի հաջողվում հաղթել Կրասնոդարում:

«Տրամադրված էինք հաղթանակի: Շոգ էր, սակայն մրցակիցը նույն պայմաններում էր խաղում: Գուցե չստացվեց առաջին անսպասելի գոլի պատճառով: Հիմա յուրաքանչյուր խաղում պետք է միավոր վաստակել: Կաշխատենք առավելագույնը վաստակել մնացած խաղերում»,-Սարկիսովի խոսքն է մեջբերում «Վոլգայի» պաշտոնական կայքը:

Թիմը 25 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---