Ադրբեջանի հանքարդյունահանող ընկերությունը մտադիր է հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միջազգային հանքարդյունահանող ընկերությունը մտադիր է միջազգային դատարան հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի` պնդելով, թե Հայաստանը հետազոտում է Քելբաջարի շրջանում ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրերը: Որպես ապացույց ընկերությունը պատրաստվում է դատարան ներկայացնել բրիտանական «Սպուտնիկս» ընկերության` տիեզերքից արված լուսանկարները: Ադրբեջանի միջազգային հանքարդյունահանող ընկերության գործադիր տնօրեն Ջերարդ Ֆիլիփսը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը ասել է նաեւ, որ Նախիջեւանի ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանում ոսկու հանքերի նախնական հետազոտման եւ հորատման աշխատանքների համար ընկերությունը հատկացրել է շուրջ 50 միլիոն դոլար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---