Թուրքիայի Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 18-ի11 մայիսի 2013 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Հաթայ գավառի Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 18-ի: Ավելի վաղ հայտարարվել էր 4 զոհի և 22 վիրավորի մասին: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ 2 ականապատ մեքենաներ են պայթել քաղաքապետարանի հարևանությամբ: Այս մասին հաղորդում է NTV-ն: Ըստ աղբյուրի՝ զոհերից 14 թուրքեր են: Հեռուստաընկերության հաղորդմամբ՝ փլատակներում կարող են էլի մարդիկ լինել: Ռեյհանլի քաղաք են ուղարկվել 2 փրկարար ինքնաթիռ և մի քանի ուղղաթիռ: Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարարԱհմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ տեղի ունեցածը կարող էր սադրանք լինել: «Դրսում տեղի ունեցող խառնաշփոթն անդրադառնում է նաև Թուրքիայի վրա: Կան բազմաթիվ ուժեր, որոնք կուզեին խախտել մեր երկրի ներքին խաղաղությունը: Նախկինում ևս Թուրքիան նմանատիպ սադրանքների հետ է առնչվել, բայց մենք միշտ կարողացել ենք պայքարել դրանց դեմ»,- հայտարարել է Դավութօղլուն և Թուրքիայի քաղաքացիներին զգոնության կոչ է արել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |