Ադրբեջանական նավթը սպառվում է. Ռուսաստանը խզել է միջպետական պայմանագիրը

Ադրբեջանական նավթը սպառվում է. Ռուսաստանը խզել է միջպետական պայմանագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 5-ին հրաման էր ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործող` ադրբեջանական նավթը ռուսական տարածքով՝ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով փոխադրելու պայմանագրի դադարեցման մասին: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը:

Համապատասխան հրամանը հրապարակվել է այսօր: Ռուսաստանի ԱԳՆ հանձնարարվել է տեղյակ պահել ադրբեջանական կողմին պայմանագրի լուծարման և ադրբեջանական նավթը Ռուսաստանի տարածքով փոխադրելը դադարեցնելու մասին: Վերոհիշյալ պայմանագիրը կնքվել էր 1996թ. հունվարի 18-ին:

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ ռուսական Транснефт ընկերության ներկայացուցիչ Իգոր Դեմինը հայտարարել է, որ վերջին 5 տարվա ընթացքում ադրբեջանական կողմը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները` նախատեսվածից 2 անգամ քիչ գազ տեղափոխելով: «Այդ փոխադրումներից ստացվող շահույթը չէր ծածկում նույնիսկ խողովակաշարը համապատասխան տեխնիկական վիճակում պահելու համար ծախսվող գումարը: Մենք չէին կարող փոփոխել նաև սակագները, քանի որ դրանք ամրագրված էին պայմանագրում: Իսկ հաջորդ տարվանից ադրբեջանական նավթը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով կարտահանվի կոմերցիոն պայամանագրով», - ասել է Ի.Դեմինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---