Մարկոս Պիզելին խաղաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ «Կուբանից»

Մարկոս Պիզելին խաղաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ «Կուբանից»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին խաղաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ «Կուբանից»:

Ըստ Life Sports-ի, կիսապաշտպանը դժգոհ է այն հանգամանքից, որ Լեոնիդ Կուչուկի գալուն պես սկսել է հազվադեպ դաշտ դուրս գալ:

Ընթացիկ խաղաշրջանում Պիզելին 21 խաղ է անցկացրել թիմի կազմում` կարողանալով աչքի ընկնել 5 անգամ և վեց արդյունավետ փոխանցում կատարել:

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2014թ. վերջին, իսկ նրա տրանսֆերային արժեքը 2,5 մլն եվրո է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---