Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ԵԱ-ում բարձրացել է 8-րդ տեղը

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ԵԱ-ում բարձրացել է 8-րդ տեղը

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 9-րդ տուրը հաջող էր Սերգեյ Մովսիսյանի համար: Հայ գրոսմայստերը սպիտակներով վստահ հաղթանակ է տարել Եվգենի Պոստնիի նկատմամբ (Իսրայել): Մովսիսյանը վաստակել է 6,5 միավով և բարձրացել է 8-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի է խաղացել չեխ Վիկտոր Լեզնիչկայի հետ և նույնպես 6,5 միավորով 18-րդ տեղում է: Գաբրիել Սարգսյանը միավորները կիսել է սերբ Իվան Սարիչի հետ և նահանջել է 27-րդ տեղը:

Եվրոպայի առաջնության 24 լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ պայքարը ընթալանու է հավակնորդների մրցաշարում հանդես գալու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---