Հայաստանի Մ-17 տ. հավաքականը հաղթել է «Իմպուլս-2»-ին

Հայաստանի Մ-17 տ. հավաքականը հաղթել է «Իմպուլս-2»-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր Ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Իմպուլս-2»-ի հետ:

Խաղն ավարտվել է 4:2 հաշվով հօգուտ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի: Մեկական անգամ աչքի են ընկել Վահագն Հայրապետյանը և Հովհաննես Պողոսյանը, իսկ Ռաֆայել Դարբինյանը դարձել է դուբլի հեղինակ:

Հավաքականը` Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, շարունակում է նախապատրաստվել Հունգարիայում կայանալիք ընկերական մրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---